Սենյակի Ամրագրում +37411530053

Կանոնակարգ

Ժամանում Մեկնում

Ժամանում 14:00
Մեկնում 12:00
Վաղ ժամանման դեպքում՝ ժամը 07:00 –ից հետո, գանձվում է սենյակի մեկօրյա արժեքի 50%-ը: Եթե ժամանումը առավոտյան ժամը 07:00-ից վաղ է, ապա գանձվում է սենյակի ամբողջական գինը:
Ուշ մեկնման դեպքում՝ մինչև ժամը 18:00, գանձվում է սենյակի մեկօրյա արժեքի 50%-ը: Եթե մեկնումը երեկոյան ժամը 18:00-ից ուշ է, ապա գանձվում է սենյակի ամբողջական գինը:

Ամրագրման չեղարկում

Ստանդարտ պայմաններ՝ վճարը ժամանման պահին: Ամրագրման կասեցումը անվճար է, եթե պատվերը կասեցված է ժամանումից առնվազն 7 օր առաջ: Հակառակ դեպքում կգանձվի տույժ՝ սենյակի մեկ գիշերվա արժեքի չափով: Եթե դուք սենյակ եք ամրագրել մեր հյուրանոցում, չեք կասեցրել այն, միևնույն ժամանակ չեք ժամանել, ապա կգանձվի չներկայանալու տույժ սենյակի մեկ գիշերվա արժեքի չափով:
Վաղօրոք ամրագրում` վճարը ամրագրման պահին: Կասեցման, փոփոխությունների կամ չժամանելու դեպքում կգանձվի ամրագրման կանխավճարի ամբողջ գումարը:


Երեխաների վճարի կանոնակարգ

Մինչև 6 տարեկան երեխաների բնակեցումն անվճար է,
6-12 տարեկան երեխաների մեկ գիշերվա վճարը կազմում է 4200 ՀՀ դրամ:
12 տարեկանից բարձր երեխաների մեկ գիշերվա վճարը կազմում է մածահասակների վճարման գումարի չափով՝ 8000 ՀՀ դրամ:

Ծխելու կանոնակարգ

Messier 53 հյուրանոցի բոլոր սենյակներում ծխելն արգելված է։ Հյուրանոցը հարգալից կերպով պահանջում է իր հյուրերից սենյակներում չծխել։
Ծխող հյուրերի համար հյուրանոցում նախատեսված են պատշգամբով սենյակներ:
*M53 Սենյակներում ծխելու դեպքում հաշվառվող տույժը կազմում է 70.000 դրամ

Կենդանիներ պահելու կանոնակարգ

Messier 53 հյուրանոցը ողջունում է հյուրերին, ովքեր ճամփորդում են իրենց լավագույն ընկերների հետ:
Թույլատրվում են կենդանիներ (շներ կամ կատուներ) ոչ ավել, քան 9 կգ, որի համար հավելավճարը կկազմի 12 000 դրամ մեկ կենդանու մեկ օրվա համար: Կենդանիները չեն կարող միայնակ մնալ սենյակում, նրանք միշտ պետք է լինեն կապված եւ վերջիններիս մուտքը հյուրանոցի ռեստորան կամ լաունջ բար արգելվում է:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ M53 ունի միայն երկու Standard King սենյակ այն հյուրերի համար, ովքեր ճամփորդում են իրենց տնային կենդանիների հետ: